տանիքի թիթեղներ և պողպատյա գլանվածքներ արտադրողից

(+37493) 900-390 (+37494) 44-64-84

Դիրքը Քարտեզի վրա

Գործարան՝ ՀՀ,Ք.Երևան, Նորագավիթ 1/1

ՑԻՆԿԱՊԱՏ ԾԱԼՔԱԹԻԹԵՂՆԵՐ ԳՈՒՆԱՎՈՐ ԾԱԼՔԱԹԻԹԵՂՆԵՐ Ամբողջ տեսականին
Մետաղական կղմինդր կասկադ
Մետաղական կղմինդր կասկադ

Մետաղական կղմինդր կասկադ

Մետաղական կղմինդր կասկադն արտադրված է գունավոր լաքաներկված  թիթեղից համաձայն
ГОСТ EN 10326-DX51D
Հումքը՝ Կորեա (ներկի որակի համար տրվող 20 տարվա գործարանային երաշխիք)

1.Պողպատյա Թիթեղ
2.Ցինկը՝ 225 –275 մգ
3.Պաշտպանիչ շերտ
4.Նախահիմքի (ГРУНТ) շերտ՝ 10 միկրոն
5.Պոլիմերային Շերտ` 25  միկրոն
6.Պաշտպանիչ Լաք
7.Թիթեղի Հաստությունը՝0.40-0.50 մմ
8.Թիթեղի Լայնությունը՝ 1250 մմ

Անվանում նկար ԳՈՍՏ Թիթեղի Հաստություն մմ Պրոֆիլային Լայնություն մմ Մոնտաժային Լայնութ մմ 1ք/մ Տեսակ. Կշիռ Չափման Միավոր
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.45 1150 1060 3.840 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.47 1150 1060 4.010 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.50 1150 1060 4.266 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.45 (անփայլ) 1150 1060 3.840 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.47 (անփայլ) 1150 1060 4.010 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.50 (անփայլ) 1150 1060 4.266 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.50 (կամուֆլյաժ) 1150 1060 4.266 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.40 MULTI GLOS 1150 1060 3.413 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.50 MULTI GLOS 1150 1060 4.266 մ2
Մետաղական կղմինդր կասկադ EN 10326-DX51D 0.50 (երկերանգ) 1150 1060 4.266 մ2

Մետաղական կղմինդր կասկադն արտադրվում է ցինկապատ պողպատյա թիթեղից,որը ծածկված է գունավոր լաքաներկված պոլիմերային ծածկույթի շերտով,ինչն էլ կատարում է պաշտպանիչ և դեկորատիվ գործառույթ:Գունավոր լաքաներկված սուպեր պոլիեսթեր թիթեղները ներմուծված են Կորեայից:Մետաղական կղմինդր կասկադն արտադրելու համար օգտագործվում են 0.40-0.50 մմ հաստությամբ թիթեղներ:Կղմինդրի բարձրությունը 25 մմ է ,ալիքի քայլը՝350մմ:Կղմինդրին գեղեցիկ արտաքին տեսք է հաղորդում ալիքը,որը կղմինդրը ստանում է արտադրման ճնշման  ընթացքում և կղմինդրի վերջնական տեսքը նմանվում է  երկար ուղղանկյան :Այս տեսքով էլ մետաղական կղմինդր կասկադը տարբերվում է մյուս կղմինդրներից:
Նայելով այն տանիքների նկարները,որոնք ծածկված են մետաղական կղմինդր կասկադով,կարելի է տեսնել ուղղահայաց նախշեր,որոնք հիշեցնում են շոկոլադե սալիկներ:Ալիքի եզրերը մեծացնում են թիթեղի ամրությունը,ինչը թույլ է տալիս նվազեցնել կղմինդրի քաշը:Այս նկարագիրը լավ արտացոլվում  է հատկապես տեղադրման ժամանակ:Մետաղական կղմինդր կասկադով ծածկված տանիքները առանձնանում են թեթև քաշով,որն էլ քիչ ճնշում է ապահովում թե տան պատերի և թե շենքի հիմքի համար:
«Առանցք» ընկերությունն առաջարկում է Կորեայից ներմուծված գունավոր լաքաներկված սուպեր պոլիեսթեր թիթեղներ, գունային 30-ից ավելի երանգներ ինչպես փայլուն,այնպես էլ անփայլ տարբերակներով: Ի դեպ «Առանցք» ընկերությունում կասկադի  երկարությունը կտրվում է ըստ հաճախորդին անհրաժեշտ երկարությամբ,պահպանելով կղմինդրի 350մմ քայլը:
«Առանցք» ընկերությունն տրամադրում է գործարանային 20 տարվա երաշխիք ներկի որակի համար,որը վկայում է,որ ներկը ցանկացած բնակլիմայական պայմանում չի թափվելու և չի խամրելու: