տանիքի թիթեղներ և պողպատյա գլանվածքներ արտադրողից

(+37493) 900-390 (+37494) 44-64-84

Դիրքը Քարտեզի վրա

Գործարան՝ ՀՀ,Ք.Երևան, Նորագավիթ 1/1

ՑԻՆԿԱՊԱՏ ԾԱԼՔԱԹԻԹԵՂՆԵՐ ԳՈՒՆԱՎՈՐ ԾԱԼՔԱԹԻԹԵՂՆԵՐ Ամբողջ տեսականին
Ցինկապատ անկյունային ձյունարգելք

Ցինկապատ անկյունային ձյունարգելք

Ցինկապատ անկյունային ձյունարգելքն արտադրված է ցինկապատ թիթեղից համաձայան
ГОСТ EN 10346-DX51D,EN10143
Հումքը՝ Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան
1.Պողպատյա Թիթեղ
2.Ցինկը՝ 180 և  200 մգ
3.Ցինկապատ Թիթեղի Հաստություն՝ 0.50 մմ
Անվանում նկար ԳՈՍՏ Թիթեղի Հաստություն մմ Գագաթնագծի երկարություն գծ-մ Չափման Միավոր
Ցինկապատ անկյունային ձյունարգելք EN 10346-DX51D,EN10143 0.5 Ըստ պատվերի գծ/մ
Այսօր գրեթե յուրաքանչյուր տանիքի վրա կարել է տեսնել ձյունապաշտպան-պաշտպանիչ դետալ,որը թույլ չի տալիս ձյան առատ ընկնումը տանիքից:Ձյան մեծ զանգվածի ընկնումը  լավ ավարտ չունի թե՛ շենքի,թե՛մարդկանց և թե՛ կայանված մեքենաների համար:Երբ ձյունը զանգվածային ընկնում է միաժամանակ տանիքից ընկնում են ալեհավաքները և անգամ ջրահեռացման համակարգերը:Նման բազմաթիվ տհաճություններից խուսափելու  համար տանիքների վրա տեղադրում են ձյունապաշտպաններ:
Հիմնականում ձյունապաշտպանի տեղադրման համար ընտրում են շքամուտքի,պատուհանների վերին հատվածները:
Այսպիսով ձյունապաշտպանները տանիքի համար նախատեսված դետալներից ամենակարևորն են,որոնք անվտանգություն են ապահովում:
Ձյունապաշտպանի ամենահասարակ տեսակը համարվում է 
անկյունային(ստանդարտ)
ձյունապաշտպանը,այն արտադրվում է ցինկապատ 0.5մմ հաստությամբ թիթեղից:Ձյան մեծ ծանրություններ այն չի կարողանում իր վրա պահել:Այս ձյունապաշտպանները խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե ձյունը պահելու համար,այլ տանիքի ճիշտ ծորումը կազմակերպելու համար:
Օրինակ,նրանց օգնությամբ կարելի է պաշտպանել խողովակները կամ ալեհավաքները և այլն:Նրանք նաև բավական էֆֆեկտիվ են վայրերում,որոնց հատվածները մեծ չեն,եթե ձյունապաշտպանները տեղադրվեն խաչաձև,ինչպես շախմատում: Ձյունապաշտպանների տեղադրումը բարդություն չի ներկայացնում,պարզապես յուրաքանչյուր տեսակ ունի ամրացման իր նրբությունները:Անկյունային ձյունապաշտպանները տանիքին ամրացվում են ծալքաթիթեղի ալիքի փոսիկի միջից:

«Առանցք » ընկերությունում կարող եք ձեռք բերել բարձրորակ ցինկապատ անկյունային ձյունապաշտպաններ:Ձյունապաշտպանների երկարությունները՝1.25մ: