|
|
|
"Առանցք" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991թ.-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Հիմնադիրն է Գագիկ Սամվելի Առուշանյանը: Տասը երկար ու ձիգ տարիներ իր գործունեությունը շարունակել է Գորիսում, իսկ 2001թ.-ից ընդլայնել է գործունեության շրջանակը` նոր մասնաճյուղ հիմնելով Երևան քաղաքում: "Առանցք" ՍՊԸ-ն, հանդիսանալով ՀՀ լավագույն ընկերություններից մեկը, երկար տարիներ զբաղվում է շինարարական նյութերի, երկաթյա և պլաստմասսայե խողովակների, ներկերի և այլ շինարարական նյութերի ներմուծմամբ և վաճառքով:
"Առանցք"ՍՊԸ-ն համագործակցում է արտասահմանյան բազմաթիվ հայտնի ընկերությունների հետ և հանդիսանում է "Ալվան ներկեր" ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: "Առանցք"ՍՊԸ-ն փոխշահավետ համագործակցության է հրավիրում հայկական և արտասահմանյան կազմակերպությունների:
Մենք ուրախ կլինենք համագործակցել հենց Ձեզ հետ: |