տանիքի թիթեղներ և պողպատյա գլանվածքներ արտադրողից

(+37410) 44-64-84 (+37443) 131-131

Դիրքը Քարտեզի վրա

Գործարան՝ ՀՀ,Ք.Երևան, Նորագավիթ 1/1

Ընկերություն

«Առանցք» ընկերությունը հիմնադրվելէ 1995 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:Իր սկզբնական գործունեությունն ընկերությունը ծավալել է Սյունիքի մարզում՝ բարձրորակ և որակյալ շինանյութ մատակարարելով նախ Գորիսի,ապա հարակից շուկաներին: Ժամանակի ընթացքում ընդլայնվելով և ձեռքբերելով պատվիրատուների ևգործընկերների վստահությունը՝ 2001 թվականին ընկերությունն իր մասնաճյուղն է հիմնել նաև Երևան քաղաքում, ինչը նշանակում էր շինարարական նոր ապրանքատեսակների ձեռքբերման և մատակարարման անհրաժեշտություն:Այս գործընթացն ուղեկցվել է արտասահմանյան և ԱՊՀ մի շարք երկրների առաջատար կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:Սրան հաջորդել է վաճառքի և առաքման աշխատանքների կազմակերպումն արդեն ողջ հանրապետությունում: Միտված լինելով հաճախորդներին ներկայանալ միշտ նոր և բարձրորակ ապրանքատեսականիով՝ 2009 թվականին ընկերությունը հիմնել է իր գործարանը,որտեղ տեղադրվել են մի շարք արտադրական հոսքագծեր, և կազմակերպությունը առավելապես մասնագիտացել է տանիքածածկերի և դրանք համալրող դետալների արտադրության մեջ: 2015 թվականից ընկերությունն դարձել է կորեական«KeoSang»ընկերության («DongbuSteel» կորպորացիա) միակ պաշտոնական ներկայացուցիչը հանրապետությունում և սկսել ներմուծել սուպեր պոլիեսթեր գունավոր լաքաներկված թիթեղներ:
Ընկերությունը, հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «բարձր որակ կամ ոչինչ», բացի սեփական արտադրանքից՝սպառողին առաջարկում է միջազգային ГОСТ ստանդարտներին համապատասխանող պողպատյա բարձրորակ գլանվածքների լայն տեսականի: